Անկարան նման չէ Եվրամիությանը, որտեղ արտաքսում են փախստականներին իրենց երկրներից: Ինչպես տեղեկացնում է ՙՄԿ՚-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:
Որպես օրինակ՝ Թուրքիայի նախագահը նշել է իր երկրի տարածքում աշխատող Հայաստանի քաղաքացիներին՝ ընդգծելով, որ Անկարան նրանց չի արտաքսում, թեև կարող է անել դա: ՙԹուրքիայում բնակվող հարյուր հազար հայերից միայն 50 տոկոսն է մեր երկրի քաղաքացի: Մենք եկվոր հայերին նույն կերպ չենք վերաբերվում, ինչպես Եվրոպան՝ փախստականներին: Եվրոպացիների նման կվերցնենք ու հայրենիք կուղարկենք թուրքական քաղաքացիություն չունեցող հայերին: Մենք կանենք դա՚,- ասել է Էրդողանը: ՛
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ընդունվել է գրեթե միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: