
«Ես վերադարձել եմ Ստեփանակերտ` սատարելու Արցախի ժողովրդին», - հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` Արցախի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում:
Նախկին հրամանատարի ասելով, ինքը քաղաքական բանսարկությունների չի մասնակցում, և բոլոր նրանք, ովքեր իր գործողություններում քաղաքական ենթատեքստ են փնտրում, փորձում են նսեմացնել իր հեղինակությունն ու հավասարեցնել իրենց: «Եթե ես լինեի նրանցից մեկը, ապա վաղուց միացած կլինեի նարց շարքերին: Սակայն ես մտադիր չեմ դա անել», - հայտարարել է նա: Ընդ որում Սամվել Բաբայանը նշել է, որ քաղաքական պաշտոններն իրեն չեն հետաքրքրում: «Ես եկել եմ այստեղ` սատարելու իմ ժողովրդին, ինձ չեն հուզում ոչ նախկին, ոչ ներկայի պաշտոնները: Ամեն բան կորոշի ժողովուրդը», - ընդգծել է նա:
Բաբայանի ասելով, իրեն հայտնի է, որ ՀՕՊ համակարգերի համալրման համար Ադրբեջանը ծավալել է իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ 4 դիվիզիա: Հիմա ի՟մ տեղեկություններն հին, թե` նրա՟նցը», - հայտարարել է նա, անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների այն հայտարարություններին, թե քառօրյա պատերազմի վերաբերյալ իր քննադատությունն անհիմն է, քանզի իր տեղեկությունները հնացել են: Ընդ որում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը պատրաստակամություն է հայտնել առկա խնդիրները քննարկել Արցախի իշխանությունների հետ, սակայն առայժմ հանդիպումներ չեն նախատեսվում:
Հավելենք, որ Սամվել Բաբայանը հունիսի 5-ին մեկնել է Ստեփանակերտ, որտեղ նրա կողմնակիցները հանրահավաք են անցկացրել` նախագահ Բակո Սահակյանից պահանջելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին, քանի որ, նրանց համոզմամբ, հանրապետության իշխանությունները և զինվորական հրամանատարությունն ի զորու չեն կատարել իրենց գործառույթները: Սակայն, Բակո Սահակյանը հրաժարվել է ընդունել Բաբայանի կողմնակիցներին, ինչից հետո վերջինները հայտարարել են գեներալին պաշտպանության նախարար նշանակելու համար նախաձեռնող խմբի ստեղծման մասին և նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել: «Վաղվանից սկսվում է այդ հարցի առնչությամբ մեծ ակցիայի, հանրահավաքի կազմակերպման աշխատանքը: Ստեփանակերտում վարձակալվել է տարածք, որտեղ կգործի նախաձեռնող խմբի գրասենյակը», - նշել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, հանրապետության խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը` չհստակեցնելով ակցիայի անցկացման օրն ու վայրը:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: