


Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են Արցախին, այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի կորցրած 800 հա տարածքի կարևորության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանը պատասխանել է. ՙԵկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների շատ ավելի մեծ տարածքներ, և վաղ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՚,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հայկական կողմի կորցրած 800 հա «ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի տարածքներումե: «Կարծում եմ, որ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում կշոշափվի նաև այդ տարածքի հարցը: Մենք այդ տարածքի մասին չենք կարող մոռանալ՚, - հայտարարել էր պաշտպանությանն նախարարը:


