Աշխատանք է տարվում Ադերբեջանի և Հայաստանի նախագահների միջև հերթական սուբստանտիվ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա ասելով, այդ առնչությամբ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպումներ է անցկացրե,լ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Մամեդովը հաղորդել է, որ Մամեդյարովի անցկացրած հանդիպումների արդյունքները կվերլուծվեն, և այդ մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրիվի: ԱՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե` Հայաստանը բանակցությունները կվերսկսի այն բանից հետո միայն, երբ Ադրբեջանը վերադարձնի ապրիլին զավթած հողերը: «Սերժ Սարգսյանն այդ հողերը չի տեսնի: Ապրիլին հայկական կողմից վերցվել է ոչ թե 800 հա, ինչպես պնդում է Սարգսյանը, այլ` 2500-3000 հա: Մենք օկուպացումից կազատագրենք մեր բոլոր տարածքները», - հայտարարել է Մամեդովը: