Arminfo.info


 Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 09:27

Տաթևիկ Շահունյան

Սամվել Բաբայան. Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ … մնացածը ժողովրդի որոշելիքն է

Սամվել Բաբայան. Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ … մնացածը ժողովրդի որոշելիքն է

  Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակը բավականին մտահոգիչ է: Այդ մասին հայտարարել է  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը` «7 օր» լրատվավերլուծական կայքում հրապարակված հարցազրույցում։

 

Նա ընդգծել է, որ դեռ 2013 թվականի ամռանը, գտնվելով արտերկրում, փակ նամակ էր գրել նախագահին, զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին: Սակայն, ինչպես ակնարկել է Բաբայանը, իր խորհուրդներն անտեսվել են:

 

Վերլուծելով ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` Բաբայանը նշել է, որ հայկական կողմում կա սխալ ընկալում այն առնչությամբ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում մեր թշնամի Ադրբեջանին, իսկ Հայաստանին` ոչ: «Ամենայն հավանականությամբ՝ մեր հանրությունը լավ տեղեկացված չէ, քանզի ռուսները երբևիցե չեն հրաժարվել Հայաստանին զենք մատակարարելուց։ Ավելին՝ հայկական կողմը հնարավորություն է ունեցել, որպես ՀԱՊԿ անդամ, զենքը ձեռք բերել շատ ավելի լավ պայմաններով, քան Ադրբեջանը: Ես իմաստ չեմ տեսնում դրսի ուժերից բողոքելու մեջ։ 90–ականներին Ռուսաստանից մենք էլ ենք զենք բերել, Ադրբեջանն էլ։ Բայց հաղթել ենք մենք, իսկ Ադրբեջանը սկսել է բողոքել, թե, իբր, հայերը ռուսների աջակցությամբ են հաղթել։ Պարտվողը, որպես կանոն, միշտ էլ մեղավորներ է փնտրում իրենից դուրս։ Դրսին մեղադրելն իմ ոճը չի, և խորհուրդ կտայի մեր ժողովրդին ապավինել սեփական ուժերին։ Եթե դրսին ես մեղադրում անհաջողության համար, ապա ստացվում է, որ հաջողությունդ էլ ես կապում դրսի հետ, իսկ դա վտանգավոր մտածողություն է», - նշել է Բաբայանը։

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի բերել անհրաժեշտ զենքերը, Սամվել Բաբայանն ասել է. «Կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը պետք է ես չլինեմ: Իսկ եթե ուզում եք իմանալ իմ գնահատականը, ապա ասեմ։ 2011 թվականին Ղարաբաղի հարցով Կազանում հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բոլորովին տարբեր հետևություններ արեցին: Մինչ այդ Ադրբեջանն արդեն սկսել էր արդիականացնել իր բանակը իսրայելական զինատեսակներ գնելով, իսկ 2011–ից հետո է՛լ ավելի մեծ քայլեր արեց այդ ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ զենքի ու զինտեխնիկայի մատակարարման միջոցով։ Կազանից հետո հայկական կողմը ճիշտ հակառակ հետևությունն արեց՝ համարելով, որ բանակցություններում Հայաստանն ասաց «այո», և Ադրբեջանը մնաց միայնակ, և ուրեմն, ռիսկ չի անի պատերազմական գործողություններ վերսկսել։ Այդ ժամանակ Հայաստանի քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել այլ խնդիրների վրա»։

 

Անդրադառնալով  «փոխզիջում» կոչվածի ադրբեջանական տարբերակին առնչվող հարցին` Ս.Բաբայանը կարծիք է հայտնել, որ ռազմական բալանսի փոփոխության միջոցով Ալիևը փորձում է շուռ տալ բանակցային տրամաբանությունը` փաստի առաջ կանգնեցնելով բոլորին: «Մեկ բան ուզում եմ հատուկ շեշտել՝ մենք պետք է պատրանքներ չունենանք և կարծենք, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը գնալու է փոխզիջման։ Նրանք ցանկություն ունեն վերցնել ամբողջը։ Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի ու Ղարաբաղի ապահովելով», - ասել է նա։

 

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունը հույս ուներ, թե Ադրբեջանն առանց ռուսական, այսպես ասած, «դաբրոյի» չի հարձակվի Ղարաբաղի վրա, և ԵՏՄ մտնելն ամեն հարց լուծում է, Սամվել Բաբայանը համոզմուն է հայտնել, որ «դաբրոները» միջազգային լուրջ հարաբերություններում, հիմնականում, չեն աշխատում: «Օրինակ՝ ժամանակին մենք որ ազատագրում էինք Քելբաջարը, Զանգելանը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլն, այդպիսի «դաբրոներ» չունեինք։ Ճիշտ հակառակը՝ մենք այդ տարածքները ազատագրում էինք ի հեճուկս նույն Ռուսաստանի և միջազգային ճնշումների (ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունել Քելբաջարի ու Աղդամի մասով, բայց դե...): Այնպես որ, միջազգային հարաբերություններում, ուզենք թե չուզենք, ուժն է ծնում իրավունք: Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում. ամենուրեք մենք տեսնում ենք այդ «դաբրոների» հասկացողությունների կատարյալ տապալում, քանզի միջազգային իրավունքը դարձել է պայմանական հասկացողություն այդ տարածքներում: Նույնը կարելի է ասել Կոսովոյի, Ղրիմի, Աբխազիայի և այլ խնդիրների մասին:

Ահա թե ինչու Ղարաբաղի հարցում մենք պետք է հենվենք նախ և առաջ մեր ուժերի վրա։ Պետք է արդիականացնենք մեր բանակը և դարձնենք 21-րդ դարին համահունչ մարտունակ կառույց: Եվ միայն ուժի դիրքերից պետք է հանդես գանք բանակցություններում՝ հակառակորդին թելադրելով մեր ուզածը», - հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը:

 

Խոսելով մեր հանրության շրջանում ռուսական դիրքորոշմանն առնչվող հարցերի մասին` Սամվել Բաբայանը կրկին նշել է, որ ոչ մեկից պետք չէ բողոքել։ «Լինի Ռուսաստանը, թե ԱՄՆ–ը։ Ամեն մեկն իր շահերն ունի, և պետք է անել ամեն ինչ, որ քո շահը հզորների շահերի հետ համընկնի, իսկ դրա համար պետք է լիարժեք սուբյեկտ դառնաս։

Ռազմավարական դաշնակից են դառնում ուժեղի հետ։ Ուժեղ պետությունն է գործընկեր դառնում և ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ երկրների համար: Ու ճիշտ հակառակը՝ թույլ երկիրը դատապարտված է դառնալու մանրադրամ, քանզի թույլի հետ ոչ ոք չի ուզենա երկարատև հեռանկարային հարաբերություններ հաստատել։ Պետք է մեկ բան շատ լավ հասկանալ՝ Ռուսաստանն ուզում է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ (նույնը Վրաստանի մասով)։ Ընդ որում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունները և մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելու գործոնը՝ ռուսներն ավելի շատ հակված են մեր հետ սերտացնել հարաբերությունները: Դա ենթադրում է աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ ռազմական: Բայց դա չի ենթադրում, որ նրանք մեր տեղը պետք է կռվեն Ղարաբաղում: Այդպիսի բան չի եղել 90–ական թվականներին, չի լինի հիմա և չի լինելու ապագայում: Եվ այդ իմաստով Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավը, հավանաբար, չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքն էլ չի պատկերացրել, որ ղարաբաղյան հնարավոր պատերազմում ռուսներն ուղղակիորեն չեն օգնելու որևէ մեկին, և ԵՏՄ անդամ դառնալը որևէ երաշխիք չի տալիս, որ ռազմական բախում չի լինի», - ընդգծել է նա:

 

Պատասխանելով ապրիլյան վերջին թեժ բախումներից հետո իրավիճակը փոխելու և ադրբեջանական նոր ագրեսիայի հանարավորությանն առնչվող հարցին` Սամվել Բաբայանը նշել է, որ իր համար այս ամենը տեսանելի էր շատ շուտվանից, որովհետև 1994–ին պատերազմը, ցավոք, չի ավարտվել։ «Այլ հարց է, որ հաղթանակը դրանից հետո մսխվել է, իսկ հանրությանն էլ համոզել են, թե ամեն ինչ կարգին է։ Լավ է, որ այսօր այդ մասին արդեն Հայաստանում հասկանում է մեծամասնությունը: Ամեն ինչ կարելի է փոխել, բայց ասել, որ դրա համար շատ ժամանակ ունենք, խաբեություն կլինի: Կոնկրետ բանակի արմատական արդիականացման և նոր որակի կառավարման համար անհրաժեշտ է առնվազն 10 ամիս: Նույնը վերաբերում է նաև զենք–զինամթերքի նոր քանակների ստացման խնդրին», - ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը:

 

Անդրադառնալով ղարաբաղյան չորսօրյա պատերազմին և  դրա արդյունքներին առնչվող հարցին` Սամվել Բաբայանը նշել է, որ պատերազմի ու բանակի հետ կապված հարցերը առանձին խոսակցության թեմա են, և ինքը այդ թեմայի շուրջ անպայման  կխոսի` սակայն այլ ֆորմատով։

 

Խոսելով իր առաջիկա  անելիքի մասին` Սամվել Բաբայանը հայտարարել է, որ մի քանի օրից  կգնա Ղարաբաղ, քանզի իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, իսկ մնացածը ժողովրդի որոշելիքն է։ Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ միանալ որևէ քաղաքական ուժի, սակայն տեսնում է նոր մենթալիտետով մարդկանց, ովքեր ի զորու են լրջորեն ազդել քաղաքական գործընթացների վրա, և ինքը հուսով է, որ նրանք հաջողության կհասնեն:

 

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական