


Հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը ցույց է տվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոն կարող է ռազմական լուրջ բախումների և ագրեսիայի հանգեցնել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Արևելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ՙՅուրաքանչյուր ոք հասկացավ, որ ստատուս-քվոն անհուսալի և անընդունելի է: Պետք է ապահովվեն զինաթափումը և օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերումը՚,- հայտարարել է Մամեդյարովը: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ կառուցողական բանակցությունների միջոցով, ինչը կարող է հանգեցնել ցանկալի կայունության և խաղաղության:
ՙՉնայած դրան՝ «կեղտոտ ռումբերի՚ վերաբերյալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը չունի նման մտադրություն: Այդ առումով մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ուշադիր ուսումնասիրել Հայաստանի՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Դա հատկապես կարևոր է՝ երրորդ երկրներում ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փաստերի հայտնաբերման առումով, ինչով զբաղվել է Հայաստանը՚,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ օրերս Վրաստանում ձերբակալվել էին Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ հայ պատգամավորներից մեկի եղբայրը, ովքեր փորձել են ապօրինաբար ուրանի խոշոր խմբաքանակ անցկացնել:



