


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, Ալիկ Միրզաբեկյանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։


