


Հունիսի 17-18-ը Ադրբեջանում կայանալիք ՙՖորմուլա-1՚ աշխարհի առաջնությունից հետո իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կսրվի, համոզված է ՙՄոդուս Վիվենդի՚ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, 2000-2006 թթ. Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը:
Դիվանագետի խոսքով, Բաքուն չի ցանկանում սրել իրավիճակն աշխարհի առաջնության նախաշեմին, սակայն մեծ է հավանականությունը, որ Հռոմի պապի Հայաստան այցի հետ կապված /նախատեսված է հունիսի 24-ին-Խմբ./Բաքուն կփորձի սադրանքի դիմել:
Պապյանը հիշեցրել է նաև, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, և Բաքուն մինչև այդ միջոցառումը սադրանքի կդիմի՝ փորձելով ղարաբաղյան հարցը ներառել Դաշիքի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում:
Նա նաև գտնում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի սանձազերծի. կլինեն նոր բլիցկրիգեր: Միաժամանակ Պապյանը գտնում է, որ Ռուսաստանին ստեղծված իրավիճակում ձեռնտու է պատերազմը, քանի որ այդպիսով նա կկարողանա հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանը վերջինիս անդամակցության փոխարեն:



