
«Մենք կկոտրենք իշխանությունների նկատմամբ հասարակության շրջանում արմատացած անվստահությունը, մենք կարող ենք հաղթահարել կոռուպցիան և մենաշնորհները, ես հավատում եմ սկսած գործին, նշանակում է, ես կարձանագրեմ հաջողություն», - ԱԺ-ում այդպիսի խուստումնալից հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով կոռուպցիայի, կաշառակերության և մենահշնորհների դեմ լայնածավալ պայքարի մեկնարկին առնչվող իր վերջին հայտարարությանը:
Այնուհետև վարչապետը ազնիվ տղամարդու խոսքով հասարակայնությանը հավաստիացրել է, թե այսուհհետև Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է անարգել զբաղվել բիզնեսով, արտահանել ու ներմուծել ցանկացած ապրանք: «Այսուհետև Հայաստանի տնտեսության ոլորտում մենաշնորհ և տաբու չի լինի», - հավաստիացրել է վարչապետը, մեկնաբանելով, մասնավորապես, ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ օրերս «Բագրատաշեն» մաքսակետում արգելվել է «ՌուսԱրմօյլ» ընկերության կողմից ներմուծվող վառելիքի խոշոր խմբաքանակի ներկրումը հանրապետություն: Հովիկ Աբրահամյնանն ընդգծել է, որ գործն իր վարույթում է, և հենց որ ճշտվեն միջադեպի մանրամասները, ինքը հասարակայնությանը կտեղեկացնի պատահածի մասին: Նա վերստին վահաստիացրել է, թե ոչ մի տաբու կամ մենաշնորհ չկա այս կամ այն ապրանքի, այդ թվում վառելիքի արտահանման կամ ներմուծման առնչությամբ: «Սակայն կա մի նրբություն. արտահանվող և ներմուծվող ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ նորմերին: «ՌուսԱրմօյլ» ընկերության կողմից ներմուծվող վառելիքի պարագայում, որքան ես տեղյակ եմ, եղել է որոշ անհամապատասխանություն: Սակայն ամեն ինչ վերջնականապես պարզ կլինի միջադեպի մանրակրկիտ ուսումնասիրումից հետո», - պարզաբանել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև կրկին անդրադառնալով կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի թեմային` վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված, և այդ ճանապարհին ոչ մի խոչընդնոտ չկա: «Նախօրեին ես այդ հարցերը քննարկել եմ նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ», - նշել է վարչապետը, հավաստիացնելով, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հետևանքով հանրապետությունում տարբեր ապրանքների գներ կնվազեն:
Նա ընդսմին ընդծել է, որ հայկական շուկայում հարևան պետությունների համեմատ փոքր-ինչ բարրձ գները պայմանավորված են հաղորդակցությունների բացակայությամբ «Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի ցանկացած կետից մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ ապրանքների փոխադրումն ավելի էժան է, քան Փոթիից մինչև Հայաստանի սահման փոխադրումը: Դրանով էլ պայմանավորված են ավելի բարձր գները հանրապետությունում: Սակայն, նորից եմ կրկնում, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորության սահմաններում իջեցնենք գները հայկական շուկայում», - հավաստիացրել է վարչապետը:
Լրագրողների հետ զրույցում տնտեսության և էներգետիկայի նախարարներ Արծվիկ Մինասյանն ու Լևոն Յոլյանը հանդիսավոր խոստում են տվել երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նշել էր վարչապետը. մշակել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարին ուղղված միջոցառումների ժամանակացույց: Մինասյանն ընդգծել է, որ այս օրերին ինքն ու իր գլխավորած գերատեսչությունը հասարակության տարբեր շերտերից ակտիվորեն տեղեկատվություն են հավաքում տարբեր ոլոտներում առկա բացասական երևույթների մասին, որը կստուգվի, կվերլուծվի, և դրա հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Իսկ Լևոն Յոլյանը հայտարարել է, թե, ելնելով ռեսուրսների տնտեսման նկատառումներից, էներգետիկայի ոլորտում նախատեսվում է որոշ կառուցվածքային օպտիմալացում: Նրա ասելով,լ թեև բարեփոխումները կկրեն ոչ այնքան լայնածավալ բնույթ, այդուհանդերձ, ինչ-որ բան նախատեսվում է: «Հուսով եմ, որ վարչապետի նախանշած երեք շաբաթվա ընթացքում մենք կհասցնենք մշակել գործողությունների մեր ծրագիրը», - հայտարարել է Յոլյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: