

Այսօր ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնվի ավելի ուշ։



