Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից Վիեննայում հանդես գալու իրավունք կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե Իլհամ Ալիևը համաձայնի և զորքերը հետ քաշի ապրիլին գրավվծ ղարաբաղյան դիրքերից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Կարծում եմ, որ տվյալ փուլում համանախագահները փոխադարձ վստահության ամրապնդման միջոցների, ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գծում մարտական գործողությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման մասին կարող են խոսել բացառապես Իլհամ Ալիևի հետ և նրա հրապարակային համաձայնությունից հետո քննարկել այդ հարցերը», - նշել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12-ի հայտարարությունում, մասնավորապես, նշել էին, թե ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին էսկալալցիայի և շփման գծի երկայնքով լարվածությունը թուլացնելու խիստ անհրաժեշտության լույսի ներքո իրենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը, և միջնորդ երկրների արտգործնախարարները մտադիր են նպաստել այդ հանդիպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում:
«Հայաստանի և, հատկապես, Արցախի քաղաքական դասն իրեն պետք է հաշիվ տա այն բանում, որ եթե Ադրբեջանը մինչև Վիեննայի հանդիպումն իր ստորաբաժանումները հետ չքաշի «քառօրյա պատերազմի» ընթացքում գրաված ղարաբաղյան դիրքերից, այդ հանդիպումը ընդամենը կամրագրի և կարդարացնի ցանկացած պահի ագրեսիան վերսկսելու Բաքվի իրավունքը», - համոզված է վերլուծաբանը:
Մելիքյանը կարծում է, որ եկել է հայ զինվորի թափած արյունը կեղտոտ քաղաքական սակարկություններում օգտագործելուն վերջ դնելու ժամանակը, ինչը պետք է գիտակցի ինչպես հասարակությունը, այնպես էլ իշխանությունը: Վերլուծաբանը համոզված է, որ արդեն բոլորը հասկանում են, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայկական պաշտպանությունը բացառապես ժամկետային ծառայության 18-20 տարեկան հայ զինվորների խիզախության, հայրենասիրության և նախաձեռնողության շնորհիվ:
«Ակնա-Ասկերան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ հիմնական հարվածի հետ մղումը պաշտոնաթող գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախաձեռնողության արդյունք էր: Չցանկանալով նսեմացնել որևէ մեկի վաստակը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ իրերն իրենց անուններով կոչելն այսուհետև անհրաժեշտ է իմպերատիվ է», - ամփոփել է վրելուծաբանը: