Ուրբաթ, 29 Ապրիլի 2016 10:51

Մարիաննա Մկրտչյան

ԵՄ պատվիրակության ղեկավար. Թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները պետք է նախապատրաստվեն խաղաղության

ԵՄ պատվիրակության ղեկավար. Թե՛  հայերը, թե՛ ադրբեջանցիները պետք է նախապատրաստվեն խաղաղության

 Պրն. դեսպան, օրերս Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ տեղի ունեցան, և շատ պատգամավորներ հանդես եկան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին: Ինչպե՞ս եք վերաբերում այդ առաջարկներին:  

 

Եվրախորհրդարանը կարևոր ֆորում է բանավեճերի համար, սակայն այն վայրը չէ, որտեղ պիտի լուծվի ղարաբաղյան խնդիրը: Եվրախորհրդարանը դրանով չի զբաղվում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այդ հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունի:Ինչպես գիտենք, գոյություն ունեն ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ կողմերի միջև բազմամյա երկխոսության ընթացքում համաձայնեցված որոշակի սկզբունքներ: Սակայն, համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ապագա հաշտության համաձայնագիրը պետք է որոշվի առաջին հերթին բանակցային գործընթացի մասնակիցների՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ Մինսկի միջնորդների աջակցությամբ:

 

Հակամարտության գոտում վերջին էսկալացիայի լույսի ներքո՝ որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերումը:

 

Կարծում եմ, որ այժմ մենք գտնվում ենք խիստ պատասխանատու փուլում: Ապրիլի սկզբի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական անգամ ցույց տվեցին, որ հիմնախնդրի կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մարտական գործողությունների բռնկման սպառնալիքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը հաստատուն կերպով չի կարգավորել: Այսինքն, ամեն մի գործողություն կամ սադրանք կարող է մարտական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ և հանգեցնել հակամարտության անկառավարելիության: Ենթադրում եմ, որ վերջին իրադարձություններից հարկավոր է ճիշտ հետևություններ անել: Ինչպես արդեն ասեցի, այսօր մենք շատ պատասխանատու փուլում ենք գտնվում, լուրջ ջանքեր են գործադրվում՝ բանակցությունների շարունակման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Ինչպես արդեն գիտեք, ամսվա սկզբին՝ իրավիճակի սրացումից հետո, կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, եղել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև Երևան և Բաքու է այցելել Ռուսաստանի արտգործնախարարը: Այսինքն` ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` բանակցային գործընթացը գործարկելու համար:Ես կարծում եմ, որ կարևոր փուլ է, և անհրաժեշտ է նպաստել այդ ջանքերին: Քաղաքական գործիչներն ու դիվանագետները նույնպես պետք է ձեռնպահ մնան այն գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել այդ ջանքերին: Անհրաժեշտ է նաև բոլոր միջոցները ձեռնարկել` Հայաստանի և Ադրբեջանի հասարակությաններին նախապատրաստելու այն բանին, որ գալիս է կարևոր որոշումների ժամանակը: Թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները պետք է նախապատրաստվեն խաղաղության: Այն անհրաժեշտ է տարածաշրջանին և անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշված երկրներին: Առանց խաղաղության չի լինի ո՛չ բարգավաճում, ո՛չ ազատ տնտեսական զարգացում, ուստի հարկավոր է օգտվել այն հանգամանքից, որ մի շարք երկրներ, այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ակտիվորեն աշխատում են իրական արդյունքի հասնելու նպատակով:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ առանց բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության, հակամարտության կարգավորման շուրջ գործընթացն անհնար է շարունակել: Ինչպե՞ս եք վերաբերում բանակցային գործընթացում ԼՂՀ ներգրավմանը:

 

Ոչ ոք չի կասկածում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դիրքորոշումն ինչ-որ ձևով, ինչ-որ փուլում պետք է հասցվի բանակցային գործընթացի մասնակիցներին: Կարծում եմ, երբ որ գործարկվի բանակցային գործընթացը, դրա մասնակիցները պետք է կողմնորոշվեն, թե երբ և, հատկապես, ինչ ձևով է դա  արվելու:

 

ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացրել է, որ արդեն դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ ապրիլի 2-5-ը Բաքվի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինների խոշտանգման փաստերի հետ կապված: Արդյո՞ք ԵՄ-ն կքննարկի այդ հարցն իր կառույցում:

 

Լեռնային Ղարաբաղում մարտական բախումների ընթացքում վայրագությունների փաստերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն և հետաքննվեն: Եվ այդ գործընթացը կարող են սկսել հենց կռվող կողմերը: Կան միջազգային ինստիտուտներ, որոնք նույնպես կարող են դրան միանալ և, կարծում եմ, պետք է դա անեն, քանի որ նմանօրինակ վայրագ և բարբարոս գործողություններ չպետք է տեղի ունենան եվրոպական տարածությունում: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները, նկարագրված փաստերը վկայում են քաղաքակիրթ կյանքի չափանիշներ սահմանող կոնվենցիաների և պայմանագրերի կոպտագույն խախտման մասին, և եվրոպական արժեքների հետ անհամատեղելի այդ գործողությունները չպետք է եվրոպական հասարակայնության և կառույցների տեսադաշտից դուրս մնան:

 

Երևանում ԵՏՄ գագաթնաժողովի չեղարկման լույսի ներքո՝ վերջին շրջանում սկսել են հիշյալ ինտեգրացիոն նախագծից երկրի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ կոչեր հնչել: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

 

Ինտեգրացիոն ուղու ընտրությունը Հայաստանի ինքնիշխան գործն է: Այն պետք է որոշի՝ ում հետ և ինչ ձևաչափով փոխգործակցել, իսկ Եվրամիությունը կհարգի վերջինիս ազատ և ինքնիշխան ընտրությունը: Բայց ես գտնում եմ, որ այժմ ամենագլխավոր խնդիրը հայ հասարակության համար պետք է միասնության ցուցաբերումը հանդիսանա խաղաղ կարգավորման հեռանկարների հարցում: Անցյալում հայ ժողովուրդը համախմբվածություն և համերաշխություն ցուցաբերեց իր առջև ծառացած ռազմական սպառնալիքների հանդեպ, դա մենք տեսանք նաև հակամարտության վերջին սրացման ժամանակ: Այսօր հայ ժողովուրդը պետք է նույնպիսի համախմբվածություն ցուցաբերի, քանի որ երբ Հայաստանի ղեկավարությանն անհրաժեշտ լինի խաղաղ կարգավորմանն առնչվող պատասխանատու որոշում կայացնել, այն պետք ամրապնդված լինի  հասարակության միասնությամբ և համախմբվածությամբ: Ներկայումս դա Հայաստանի հասարակության առջև ծառացած ամենագլխավոր մարտահրավերն է:Ինչ վերաբերում է հետագա զարգացման հեռանկարներին, կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է լուծել դրանք՝ հաշվի առնելով ազգային շահերը, հաշվի առնելով բոլոր ՙկողմ՚ և ՙդեմերը՚: Եվրամիությունը կհարգի այդ ընտրությունը:

 

Հակամարտության գոտում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված՝ արդյո՞ք քննարկվում է Եվրամիության կողմից ԼՂՀ-ին առանձին ֆինանսական օգնության ցուցաբերման և այդ տարածաշրջանում ծրագրերի իրականացման հարցը:

 

Ընդհանուր առմամբ Եվրոպայում, լայն առումով՝ Ատլանտիկից մինչև Ուրալ, չպետք է լինեն արժեքների և համերաշխության եվրոպական տարածության մեջ չմտնող գոտիներ: Կարծում եմ, որ հակամարտության կողմերին միջազգային հանրության մասնակցությամբ կհաջողվի հակամարտության լուծումներ գտնել, կսկսվեն դեպի հաջող հանգուցալուծում տանող բանակցություններ, այդ ժամանակ Եվրամիությունը հեռու չի մնա: Բայց հիմա գլխավոր խնդիրն է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և ընթանալ հակամարտության կարգավորման ուղղությամբ, և երբ դա արվի, ԵՄ-ն օգնություն կցուցաբերի մարդկանց, ովքեր այս ողջ տարիների ընթացքում ուղղակի և անուղղակի առումով տառապել են այդ հակամարտությունից:

 

Ի՞նչ նոր նախագծեր է ԵՄ-ն ծրագրում իրականացնել Հայաստանում մոտակա ժամանակաշրջանում:

 

2016 թվականը ռեկորդային է այն առումով, թե որքան փող կհատկացվի Հայաստանի զարգացման համար: Քննարկվում են նոր նախագծեր, նոր խոշոր համաձայնագրերի շուրջ բանակցություններ են վարվում Հայաստանի կառավարության հետ: Այժմ մենք քննարկում ենք աշխատանքային շուկայի բարեփոխմանը, գյուղատնտեսության ոլորտի կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, բանակցություններ ենք վարում հանրային ֆինանսների բարեփոխմանն աջակցելու շուրջ, մենք մտածում են մեծ ոռոգման համակարգի ստեղծմանն առնչվող նախագծերի շուրջ, նաև ցանկանում ենք մասնակցել վարչական բարեփոխմանը, իրագործել ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությանն ուղղված մեծ նախագծեր, արդարադատության ոլորտի էլեկտրոնային կառավարման ներդրմանն առնչվող նախագծեր: Ինչպես գիտեք, մենք նաև աջակցում ենք փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը, այդ ուղղությամբ ԵՄ նախատեսում է 1 մլն եվրո ներդնել ընթացիկ տարում: Կան շրջակա միջավայրի պահպանությանը, ջրի մաքրմանը, թափոնների կառավարմանն առնչվող խոշոր նախագծեր: Համագործակցության տիրույթը մեծ է, սակայն այս տարի նաև պետք է կողմնորոշվել 2017-2020 թթ.համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի առնչությամբ: Եվրամիության համար դա կարևոր խնդիր է, քանի որ Հայաստանին տրամադրվող աջակցության ողջ ծրագիրը հիմնված է երկարաժամկետ հեռանկարի վրա: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մինչև տարեվերջ կառավարության հետ համաձայնեցնել համագործակցության այդ ծրագիրը: Մենք նաև դիմել ենք Հայաստանի կառավարությանը խոշոր ենթակառուցվածքային գերակայությունները համատեղ քննարկելու համար, մասնավորապես` էներգետիկայի, տրանսպորտի, հաղորդակցության ոլորտներում: ԵՄ համար կարևոր է գիտենալ այդ խոշոր բնագավառներում համագործակցության վերաբերյալ կառավարության տեսլականը, թե որքանով դրանք առաջնային են հայկական կողմի համար, քանի որ դրանք պահանջում են մեծ կապիտալ և նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար:

Եվ այդ համատեքստում 2016 թվականը ռեկորդային է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսականն օգնության առումով, քանի որ, սովորաբար, այդ գումարը կազմում է շուրջ 50 մլն եվրո, իսկ այս տարի այն կկրկնապատկվի: Սա կարևոր տարի է համագործակցության մջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների որոշման առումով, և եթե մեզ հաջողվի կարճ ժամկետներում կողմնորոշվել այդ հարցերում, մենք կարող ենք ակնկալել Եվրամիության աջակցությունն այդ կարևոր նախագծերի իրականացման հարցում : 

 

Արդյո՞ք այդ բանակցությունների ընթացքը կախված կլինի Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ գործընթացից:

 

Հայաստանի և ԵՄ միջև ընթանում է երկու ինքնավար գործընթաց, մասնավորապես՝ բանակցություններ շրջանակային համաձայնագրի շուրջ, որի կնքումը լավ իրավաբանական հիմք կստեղծի համագործակցության համար, և երկրորդը` այսպես կոչված, գործընկերության գերակայությունների որոշումը, որոնք բխում են հարևանության քաղաքականության նոր հայեցակարգից:

Այդ երկխոսությունը կսկսվի փոքր-ինչ ուշ, ամենայն հավանականությամբ, առաջին քննարկումները կսկսվեն ամռան սկզբին և թույլ կտան որոշել զարգացման բնագավառում համագործակցության հեռանկարները: Կան նաև այլ պահեր` քաղաքական: Սակայն Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը միջազգային-իրավական ասպեկտ ունի, իսկ գործընկերության գերակայությունը քաղաքական ասպեկտն է, որն առնչվում է զարգացման համար  տնտեսական աջակցության տրամադրմանը:  Այս տարի մենք շատ գործեր ունենք, և հուսով ենք, որ մեզ կհաջողվի դինամիկ և կառուցողական կերպով առաջ ընթանալ թե՛ համապարփակ համաձայնագրի, թե՛ գործընկերության գերակայությունների հարցում: 2016 թվականը կարևոր է մեզ համար: Հայաստանի հետ համագործակցության մեր սցենարը կառուցված է լավատեսական նախադրյալների վրա: Հուսով ենք, որ 2017 թ. ընտրությունները կանցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, և քաղաքական առումով ամուր համագործակցություն կհաստատվի:  Կարծում եմ արտաքին քաղաքականության առումով կընթանանք դեպի խաղաղություն, եթե նույնիսկ ոչ առաջիկա շաբաթների ընթացքում, բայց, այնուաամենայնիվ, կգնանք խաղաղության կառուցման ճանապարհով: Հուսով ենք նաև, որ կկարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները: Այսինքն՝ մեր կանխատեսումները լավատեսական են: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը