


Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել, հիմա արդեն ժամանակը չէ խոսելու ինչ-որ զիջումների մասին: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԱյս փուլում իրավիճակը հետևյալն է. եթե մեր գործընկերները բանակցությունների շարունակություն են ուզում, պետք կատավի հայկական կողմի երեք պայման: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը, հետագայում ադրբեջանական ագրեսիայի կանխման հստակ միջոցների ստեղծմանը, ինչպես նաև հասցեական գնահատականներին՚,- ասել է Շարմազանովը:


