


Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոնում վիրահ ատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոն:
«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն՚,- լրագրողների հետ ճեպացրույցում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը հայտնել է նաև, որ ըստ անհրաժեշտության հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:
37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:
Այս պահի դրությամբ «Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթ -կոկորդ - ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:-



