


Շատերը պաշտպանում են գաղափարը, որը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի վերջինիս բնակչությունը: Սակայն, եթե հանրաքվե անցկացվի, դրա ելքն ակնհայտ է, ՙՄոսկովսկի կոմսոմոլեցին՚ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել 1992–1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
ՙՆույնիսկ եթե այդ հանրաքվեի ընթացքում քվեարկեն այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են, չնայած նրանք վաղուց ինչ-որ տեղում տեղավորվել են, այդուամենայնիվ, գերակշիռ մեծամասնությունը անկախության կողմանկից կլինի: Այդ պատճառով Իլհամ Ալիևը ընդհանրապես չի ցանկանում հանրաքվե անցկացնել, նա հարցն այսպես է դնում. «դա մեր տարածքն է, տվեք այն մեզ՚,- հայտարարել է դիվանագետը:
Հենց այս փաստով է Կազիմիրովը բացատրում դեռ Հեյդար Ալիևի ժամանակ 1995 թվականին Ադրբեջանի կողմից նոր Սահմանադրություն ընդունումը, որում ամրագրված էր, որ հանրաքվեներ կարող են անցկացվել միայն համազգային մասշտաբով: Այդ պատճառով Ղարաբաղում, Ադրբեջանի սահմանադրության համաձայն, հանրաքվե անցկացնել չի կարելի:
ՙՄինչդեռ Քվեբեկի անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկում էր Քվեբեկը, այլ ոչ թե՝ ողջ Կանադան: Շոտլանդիայում անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկում էին Շոտլանդիայի ընտրողները, այլ ոչ՝ ամբողջ Մեծ Բրիտանիայի: Եթե տեղի ունենա Կատալոնիայի անկախության հանրաքվե, նույնպես կքվեարկի Կատալոնիան, այլ ոչ՝ ամբողջ Իսպանիան: Սակայն, Իսպանիան, ինչպես և Ադրբեջանը, չի ցանկանում այդ հանրաքվեն, քանի որ դրա արդյունքն ակնհայտ է: Դարնում է հակամարտության էությունը՚,- ասել է դիվանագետը:



