
Ադրբեջանի փոխակերպումը բացահայտ թշնամական պետության կավարտի Անկարա-Բաքու-Թբիլիսի հակառուսական կոնֆիգուրացիայի ձևավորումը, որտեղ առայժմ կան ներքին տարաձայնություներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո կորցնելով Վրաստանի նկտամամբ ազդեցության բազմաթիվ լծակները` Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ Բաքվի հետ թշնամանքի մեջ ներքաշման շքեղություն, ինչից, անշուշտ, չի հապաղի օգտվել Անկարան: Ինչից հետո մենք կհայտնվենք արդեն եղածներից զատ Դաղստանում անկայունության լրացուցիչ օջախների առաջացման վտանգի առջև: Հենց այդ պատճառով, բախվելով Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմին, Մոսկվան շարունակում է հաշվեկշռի որոնումը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է նա:
Այդ լույսի ներքո վերլուծաբանը նշում է, որ, չնայած Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի դիրքորոշումների թվացյալ մերձությանը, դրանք լիովին նույնական համարելու հարկ չկա: ԱՄՆ և Եվրամիությունն անխնա քննադատում են Բաքվի ավտորիտար եղանակները, և այդ լույսի ներքո, արդեն որերոդ տարին, Ադրբեջանը հենց Ռուսաստանին է դիտարկում որպես Արևմուտքի հակաշիռ և կառավարող ռեժիմի միջազգային լելգիտիմացման լրացուցիչ աղբյուր: Որպես հետևանք, Մարկեդոնովի կարծիքով, ի հայտ է գալիս սեփական արտաքին քաղաքական գիծն Անկարայի գծին շաղկապելու Բաքվի անպատրաստությունը:
Նրա գնահատմամբ, Թուրքիայի և նրա եվրասիական նկրտումների հզորացմամբ շահագրգռված չէ Արևմուտքը, որը պաշտպանում է աշխարհաքաղաքականն և էներգետիկ պլյուրալիզմը: Մասնավորապես, ԱՄՆ մինչ օրս չի չեղարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալալտի 2006 թվականի հուլիսի որոշումը, որը ենթադրում է ամերիկյան արտահանման և ներմուծման հիմնադրամների չօգատործման երաշխիքներ Հայաստանը շրջանցող Բաքու-Ախալքալաք-Թբիլսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծին աջակցության համար:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանի կարծիքով, կովկասյան հավասարումից բնավ չի կարելի բացառել Իրանը, որի վարած ինքնուրույն գիծը չի հարում Արևմուտքին կամ Ռուսաստանին: Ընդ որում, Թեհրանը միակն է, որ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան նորացված սկզբունքների քննադատությամբ, ենթադրելով, որ այդ հարցը, ինչպես նաև մյուս հակամարտությունները, պետք է կարգավորվեն առանց արտաքին արտատարածաշրջանային խաղացողների մասնակցության:
Մարկեդոնովը նշում է, որ Ադրբեջանի կողմում հենց նույն Թուրքիայի հնարավոր ներգրավմամբ հակամարտության ապասառեցման մեջ Թեհրանը սպառնալիք է տեսնում իր շահերի համար, քանզի մտավախություն ունի, որ այդ դեպքում ավելի ակտիվ ռազմադիվանագիտական միջամտություն կարող է լինել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, այդ թվում` խաղաղապահ գործողության ձևաչափով:
«Ընդ որում, Իրանի հետ հարաբերությունների կարգավորման նկատմամբ հստակ և հետևողակնա հետաքրքրություն է դրսևորում Ադրբեջանը: Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացումը և պատժամիջոցների ռեժիմից դուրս գալը Իրանի առջև նոր հնարավորություններ են բացում Կովկասի տարածաշրջանում, ինչի հետ չի կարող հաշվի չնստել ոչ մի խաղացող, ներառյալ` Մոսկվան ու Անկարան», - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը: