


Լեռնային Ղարաբաղի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության նոր օջախներ են հասունանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Դժբախտաբար, առկա աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունն ու վեկտորները մեզ թույլ չեն տալիս հաստատուն և տևական խաղաղության հաստատման հեռանկարներ ակնկալել մեր տարածաշրջանում, առնվազն` առաջիկա տարիներին: Ընդհակառակը, գոյություն ունեցող թրենդերը վկայում են տարածաշրջանում իրավիճակի սրման հեռանկարի մասին, ընդ որում, ամենևին` ոչ միայն Արցախ-Ադրբեջան դիմակայության շուրջ», - ընդգծել է վերլուծաբանը:
Մելիքյանը Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ անկայունության նոր օջախների հասունացման հեռանկարներ է տեսնում, որոնք մոտ են հակամարտություններին: Այդ լույսի ներքո, նրա կարծիքով, բարձր պատրաստության և զգոնության վիճակը մշտական պետք է դառնա երկու հանրապետությունների ղեկավարության և հասարակության համար:
Վերլուծաբանը նաև համոզմունք է հայտնել, որ ճիշտ քաղաքական գնահատականների և մոտոցումների վրա հիմնված դիվանագիտական աշխատանքը բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը նպատակաուղղված լրջագույն գործոն:


