


Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանին՝ ռազմավարական գործընկեր: ՙԴրանք տարբեր մակարդակներ են, և հավասարության որևէ նշանի մասին խոսք չկա՚,- նշել է Վոլինկինը: Դիվանագետը մեկնաբանել է նաև հայ հասարակությունում հակառուսական տրամադրությունները՝ կապված Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ: ՙԱյժմ գերիշխում են էմոցիաները: Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շատ դժվար է խարխլել: Այո, կարող են լինել ինչ-որ վիրավորանքներ, թյուրըմբռնումներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունները որևէ այլ փուլ կտեղափոխվեն: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, պետությունների ղեկավարները մշտական շփումներ են պահպանում և, կարծում եմ, այդպես կլինի միշտ՚,- նշել է դեսպանը:


