


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրը, դերասան Ջորջ Քլունին, ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումի մասնակիցները բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հոգևորականության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ որտեղ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ:
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Այս օրերին հանրապետությունում են գտնվում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Վաղ առավոտից հազարավոր քաղաքացիները երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. զոհերի հիշատակին:


