

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ:
Իր հայտարարության մեջ վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատը եւ Համայնքների պալատն ընդունել են բանաձևեր, որոնցում 1915 թվի իրադարձությունները որակվում են ցեղասպանություն: «Մենք պահպանել այն մարդկանց հիշատակը, ովքեր կորցրել են իրենց կյանքը, ինչպես նաև` նրանցը, ովքեր տուժել են այս ցեղասպանությունից: Մենք նաև մեր խորին հարգանքն են հայտնում նրանց ժառանգների նկատմամբ, այդ թվում նրանց, ովքեր Կանադան իրենց տունն են համարում», - նշել է Թրյուդոն:
Նրա ասելով, անհրաժեշտ է ամրապնդել համընդհանուր վճռականությունը նման ողբերգությունները կանխարգելեկու նպատակով: «Մենք չպետք է մոռանանք պատմության դասերը: Բոլոր խավերի և դավանանքների կանադացիները միասնական են վերահաստատելու մեր հավաքական պատասխանատվությունը բազմակարծության, մարդու իրավունքների համար», - նշել է Թրյուդոն, ակնկալելով խաղաղ ապագա, որը հիմնված կլինի հանդուրժողականության, հարգանքի և հաշտության վրա:



