

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին շփվել են Մարզահամերգային համալիրի ճեմասրահում` նախքան «Ընդդեմ ցեղասպանության հանցագորիծության» երկրորդ գլոբալ համաժողովի մեկնարկը:
Ամերիկյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, «Օսկարի» վեցակի մրցանակակիր Ջորջ Քլունին չափազանց ջերմորեն շփվել է լրագրողների և համաժողովի հյուրերի հետ: Բոլոր ցանկացողները կարող էին ինքնագիր վերցնել և լուսանկարվել նրա հետ:
Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը` «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 500 պատվիրակներ, որոնց թվում` հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, համաշխարհային աստղեր:


