

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև տարբեր երկրների մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ: Ապրիլի 23-ին տեղի կունենա ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումը, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրների ավելի քան 500 հասարակական և քաղաքական գործիչ:


