


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 22-ին ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում է կատարել պատվո հյուրերի հուշամատյանում: «Շնորհակալություն բոլորին, ով վառ է պահում այս հիշատակը և անում է ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի ողբերգությունը չմոռացվի։ Մենք պետք է այնպես անենք, որ նման բաներ այլեւս չկրկնվեն»,- գրել է Լավրովը:
Երկօրյա այցով Երևան ժամանած Լավրովին երևանցիները դիմավորել են բողոքի ակցիայով: Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Գլխավոր թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: ՌԴ արտգործնախարարի պաշտոնական այցի նախօրեին հաղորդվել էչ, որ նա այդ հարցի շուրջ մշակումներ և գաղափարներ է բերում Երևան:


