


Ռուսաստանի ԱԳՆ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի շուրջ 1994 թվականի և հրադադարի ամրապնդման շուրջ 1995 թվականի համաձայնագրերն անժամկետ բնույթի են և առաջվա նման կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տարածած մեկնաբանության մեջ:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ այդ պաշտոնական դիրքրոոշումը, որը լիովին համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ըննդհանուր մոտեցմանը, շարադրված է եղել է ԵԱՀԿ առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որն ապրիլի 12-ին ուղարկվել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն:
Ավելի վաղ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն, վերսկսեն բանակցային գործընթացը,
«Այժմ պահանջվում է դրսևորել զսպվածություն, գործը տանել կայունության վերականգնման: Լիովին համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որը նպատակաուղղված կլինի հաստատուն խաղաղ կարգավորման ձեռք բերմանը», - հայտարարել էր նա:
Զախարովայի ասելով, կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը: Նա հաստատել էր, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ անհրաժեշտ ողջ աջակցությունը տրամադրել կողմերին:



