


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ և համագործակցել ԿԽՄԿ-ի հետ։ Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով քառօրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին: Նա նաև խորը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարդկային զոհերի առնչությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին: Այդ գործողությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում են: Բացի այց, Թալիշի երեք տարեց բնակիչ դաժանորեն սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ ԼՂՀ ՊԲ հայտարարության համաձայն, ադրբեջանական կողմից հանձնված հայ զինվորների մարմինները ենթարկվել են խոշտանգման:



