


Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ԱԻՆ մամւոլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻԱ խումբը եւ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 01.57-ին: Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):
«Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են Ռուսաստանի և Հայաստանի զինվորականները, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունները, որոնք ուղղաթիռների չարտերային թռիչքներ են իրականացնում երկրի ներսում, դեպի ԱՊՀ երկրներ և Ստեփանակերտի օդանավակայան: -


