

Ապրիլի 19-ին Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական կապերը, երկու երկրների փոխգործակցությունը հակաահաբեկչական ուղղությամբ, Ուկրաինայում և Մերձավոր արևելքում առկա իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ինչպես հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, Լեռնային Ղարաբաղում բռնության աճի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - հաղորդել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ:
Ակնկալվում է, որ կողմերը կհստակեցնեն դիրքորոշումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգի նկատմամբ, որտեղ Ֆրանսիան և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են որպես մշտական անդամ:



