

Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ: Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդրել էր, որ ապրիլի 15-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ էր նետելահայտ անձը` մեքենայի միջից: Առանձատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգն ստացվելուց անմիջապես հետո դեպքի վայր էր մեկնել քննչական օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու կատարվածի հանգամանքները: Կատարվել էր դեպքի վայրի զննություն, հարցաքննվել էին մի շարք վկաներ: Ձեռնարկվել էին անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ:



