


15 երկրների խորհրդարանականներ Գերմանիայի Լայնսվայլերե քաղաքում քննարկել են խորհրդարանականների աջակցությունը հակամարտությունների կարգավորմանը նպատակաուղղված ԵԱՀԿ ջանքերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, 15 երկրների (Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի) 25 խորհրդարանականներ լսել են զեկույցներ տևական հակամարտությունների ազդեցության մասին այն երկրների վրա, որտեղ դրանք տեղի են ունենում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել, որ ապակայունացնող ներուժը հերթական անգամ հիշեցրեց հակամարտությունների արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի մասին: «Տարաձայնությունների հաղթահարման համար քաղաքական կամքի դրսևորումը վճռական նշանակություն ունի ԵԱՀԿ տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորման ուղիներ գտնելու համար: Այդ առնչությամբ խորհրդարանի անդամները կարևոր օղակ են յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար», - նշել է Կանեվրան: Հանդիպման ընթացքում խորհրդարանականները կիսել են տևական հակամարտությունների կարգավորման վերաբյալ առաջարկություններ և գաղափարներ, ինչը հատկապես արդիական էր ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Երկօրյա հանդիպման մասնակիցները նաև քննարկել են մարդու իրավունքների խախտումը հակամարտության գոտիներում: -



