


Ապրիլի 18-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները հերթական նիստում քննարկելու են միգրացիոն ճգնաժամը, Սիրիայում և Լիբիայում առկա իրավիճակը, ինչպես նաև հարաբերությունները «Արևելյան գործընկերության» երկրների հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա):
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, նիստի պաշտոնական օրակարգի գլխավոր կետերից մեկը կլինի «Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման քննակումը, որը գործարկվել էր 2009 թվականին` կապերի ամրապնդման և հետխորհրդային տարածքիի վեց պետությունների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի «եվրոպականացման» համար: «Խորհուրդը կքննարկի «Արևելյան գործընկերության» երկրներում քաղաքական զարգացումը և այն, թե ինչպես ավելի լավ զարգացնել այդ գործընկեությունը` 2016 թվականի մայիսի 23-ին նախարարների տարեկան հանդիպման լույսի ներքո», - նշել է խորհրդում: Նախարարները մտադիր են քննարկել հարաբերությունները վեց երկրներից յուրաքանչյուրի հետ: «Խորհուրդը կքննարկի «Արևելյան գործընկերության» երկրներին աջակցելու ուղիները` բարեփոխումները շարունակելու համար, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդմանն աջակցելու միջոցները:


