


Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը շարունակել է տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասինկողմերի միջև ձեռքբերված բանավորպայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվխախտումներ են արձանագրվել առաջնային գծիհյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա,որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաևկորուստներ:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը ևձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:



