
ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների գծով ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի իշխանությունները դատապարտվում են պետական ռեսուրսներն օգտագործվում են իշխող Հանրապետական կուսակցությանն աջակցելու մեջ, հերթական անգամ ցույց է տալիս, որ լեգիտիմ իշխանությունը Հայաստանին օդի պես անհրաժեշտ է: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալության թղթակցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ զեկույցում նշված փաստերն առկա են, բայց դրանք, նրա կարծիքով, միայն մասնակիորեն են ցույց տալիս Հայաստանի պետական կառավարման էական թերությունները: Նրա խոսքով, ոչ ոքի համար գաղտինք չէ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրսն ուղղել է կուսակցության շահերին ծառայեցնելուն: Բոլորովին էլ չնսեմացնելով նման զեկույցների նշանակոթյունը, Մարտիրոսյանը գտնում է, որ մենք պետք է ինքներս զբաղվենք մեր կարևորագույն պրոբլեմների լուծումներով, քանի որ, նրա կարծիքով, լիարժեք պատկերը հայ ընտրողը մշտապես տեսնում է:
Նրա կարծիքով, անհնար է ասել, թե որքանով նման զեկույցները կանդրադառնան հայկական իսթեբլիշմենտի մշակոււյթի վրա: «Միանաշանակ է միայն այն, որ նման զեկույցները խփում են Հայաստանի միջազգային հեղինակությանը, թուլացնելով մեր արտաքին դիրքերը»,-հայտարարել է նա: Նրա խոսքով, չնայած Պետդեպի զեկույցի հետևություններին, ԱՄՆ շարունակում է շփումները ՀՀ իշխանությունների հետ: «Երբ մարդիկ փողոց դուրս կգան, պահանջելով արդարություն և իրենց իրավունքների պաշտպանություն, և կփորձեն փոխել գործող իշխանությունը, ապա դա միանշանակորեն կընդունվի միջազգային հանրության կողմից, իսկ առաջին հերթին`ԱՄՆ կողմից»,-հայտարարել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ առանձին բաժնով անդրադարձ է կատարված նաև Հայաստանին: 2015 թվականին արձանագրված հիմնական խնդիրների թվում Հայաստանի վերաբերյալ նշված են իշխանությունների կողմից պետական միջոցների օգտագործումը, կոռուպցիան, օրենքների խտրական կիրառումը, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը: Զեկույցի նախաբանում նշվում է, որ պաշտոնյաների կողմից արձանագրվել են պետական միջոցների կիրառում իշխող կուսակցության դիրքերի ամրապնդման համար, խոսվում է նաև դատական համակարգի անկախության սահմանափակման, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների արձանագրման մասին: