

7.jpg)
Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդրում է, որ նախօրեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը նետել էր ահայտ անձը` մեքենայի միջից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից, առանձատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգն ստացվելուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու կատարվածի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների, ապրիլի 15-ին, ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Հանցագործություն կատարած անձը մեքենայից միջից է նետել նռնակը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:



