


Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ներկա վիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը:
Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:



