Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ այլ անդամներ, սպառազինություն վաճառելով Ադրբեջանին, չեն կարող հաշվի չառնել այն փաստը, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, որի դեմ և կիրառվում է այդ զենքը: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
ՙԱրցախի ժողովրդի նկատմամբ բոլոր ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրին ուղղված սպառնալիք, որը նաև ՀԱՊԿ անդամ է՚,- նշել է նա: Միաժամանակ հարցին, թե արդյոք ՀԱՊԿ երկրները և, մասնավորապես, Ռուսաստանը պարտավորություն են ստանձնել հաշվի առնելու փաստը, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է՝ Նահապետյանը բացասական պատասխան է տվել:
ՙՍակայն, մենք բազմիցս և միջազգային տարբեր կառույցներում բարձրացրել ենք այդ հարցը, և մեր գործընկերները պետք է հաշվի նստեն մեր դիրքորոշման հետ: Երևանը բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից հարձակողական սպառազինություն կուտակելու անթույլատրելիությա մասին: Դա հանգեցրել է կողմերի միջև հավասարակշռության խախտման, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաև Ռուսաստանի համար, քանի որ վերջինս իր շահերն ունի այս տարածաշրջանում: Մոսկվան պետք է գիտակցի Բաքվի հետ զենքային գործարքների հետևանքները՚,- նշել է նա:
Նահապետյանն ավելացրել է նաև, որ սպառազինության ձեռքբերման նպատակով Հայաստանին 200 մլն վարկ տրամադրելու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի շրջանակներում նախատեսված որոշ զինատեսակներ արդեն մատակարարվել են: ՙՍակայն, ամբողջ անվանացանկը չի մատակարարվել, Հայաստանի և Ռուասաստանի պաշտպանական գերատեսչություններն աշխատում են այդ ուղղությամբ՚,- նշել է նա:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ):
Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական զենք: