


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում հորդորում է բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ: «Հարգելի հայրենակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է. հանուն զինծառայողների անվտանգության խստագույնս հորդորում ենք բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ: Հարազատների և զինծառայողների միջև հաղորդակցվելու սահմանափակումները պայմանավորված են իրենց իսկ անվտանգության նկատառումներով: Վստահ եղեք, առաջին իսկ հնարավորության դեպքում հայրենիքի պաշտպաններն իրենք կապ կհաստատեն ձեզ հետ», - ասվում է ՊՆ հայտարարությունում:



