


Ռուսաստանն ուժերի ներածին չափով կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ապրիլի 14-ին ՙՈւղիղ գծի՚ ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ հակամարտության կարգավորման առնչությամբ վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:
ՙՂարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն թեմա է, և մենք պետք է զգույշ մոտենանք դրան՝ ՙմի վնասիր՚ հայտնի բժշկական սկզբունքով՚,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Նա հիշեցրել է, որ հակամարտությունը երկար ժամանակ սառեցված վիճակում է գտնվել: ՙՑավոք, բռնության պոռթկում տեղի ունեցավ: Մենք մեր կողմից ամեն բան կանենք՝ հիմնախնդրի կարգավորմանն աջակցելու և երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով: Անհրաժեշտ է փոխզիջման հասնել՝ բացառապես քաղաքական միջոցներով: Մենք կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը՝ ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Եվ մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ՚,- ասել է Պուտինը:



