


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք, որի համաձայն, ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ` սպաներ՝ 15, պայմանագրային զինծառայողներ՝ 15, ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34, աշխարհազորայիններ՝ 11, պահեստազորայիններ՝ 2, ընդամենը` 77 զոհ: Անհայտ կորած է 1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:
Ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում ոչ մարտական կորուստները կազմել են 9
զինծառայող, 2 աշխարհազորային: Հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհվել է ԼՂՀ 4 խաղաղ բնակիչ: Ընդամենը` 15 զոհված/մահացած: Կորուստների ընդհանուր թիվը` 92 զոհված/մահացած:


