
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելուց: Հակառակ դեպքում, այնտեղ անմիջապես կհայտնվեն ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` «Էխո Մոսկվիի»եթերից:
Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, թե Հայաստանին ու Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները ձևավորում են հաշվեկշիռ, որը տարածաշրջանը զերծ է պահում ռազմական էսկալացիայից: «Երբ մենք մատակարարում ենք սպառազինություն, հաստատ գիտենք, որ կա որոշակի հաշվեկշիռ, և այն սզպող գործոն է: Մյուս երկրներն այդ տարածաշրջան կմատակարարեն այնպիսի սպառազինություն, որը կկրի հարվածային հարձկվողական բնույթ», - ընդգծել է նա: «Հայաստանը ՀԱՊԿ գծով մեր դշանակիցն է, և մենք նրա հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում: Ադրբեջանը մեր դշանակիցը չէ, սակայն ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով` վիթխարի համայնքը Ռուսաստնաում: Եվ նրանք վճարում են ռուսական զենքի դիմաց», - պարզաբանել է Ռոգոզինը:
Նշենք, որ Բեռլին աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ, ընդգծելով, այդուհանդերձ, որ Երևանն այդ գործընթացի վրա ազդելու քիչ հնարավորություն ունի: «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմավարական պայմանագիր: Միևնույն ժամանակ, մենք նաև մշտապես բացահատ կերպով ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին», - ընդգծել էր Սարգսյանը:
Մինչդեռ, ինչպես հաղորդվել է դեռ 2012 թվականի հունիսին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է ուղղաթիռների համար ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջանին: «Վաշինգտոնն Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց մոտ ապագայում ամերիկյան ռազմական տեխնիկա կվաճառվի: Ամերիկայի հայկական համագումարի տվյալներով, այդպիսի որոշում է կայացվել «ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մտահոգության, որն առաջին անգամ հնչեցրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը», - համապատասխան տեղեկատվություն է զետեղված ԱՀՀ կայքում: Նշվել էր, որ ներկայում Բաքվի նկատմամբ սահմանափակում էգործում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի և զենքի գնումների հարցում: «Օրենսդրորեն այդ սահմանափակումն ավելի վաղ ամրագրված էր Ազատության աջակցության ակտի`Կոնգրեսի 9607-րդ ուղղման մեջ: Այն ընդունվել էր 1992 թվականին և լիովին արգելում էր զենքիկ մատակարարումն Ադրբեջանին: 2002 թվականին արգելքը հանվել էր, սակայն` մի շարք պայմաններով: Մասնավորապես, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև սպառազինության վաճառքի գործարքները չպետք է վնասեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին, իսկ մատակարարված զենքը չպետք է կիրռավի Հայաստանի դեմ», - տեղեկացրել է ԱՀՀ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սպառազինության խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է: Վերջին տարիներին Ռուսաստանը 4 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին: Ադրբեջանի համար սպառազինության մյուս խոշոր մատակարարն ԱՄՆ մերձավոր դաշնակից Իսրայելն է, որն Ադրբեջան է մատակարարել 1,6 մլրդ դոլարի սպառազինություն: