
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:
Նախագահ Սահակյանը կարևորել է մասնավոր հատվածի դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, ապրիլի 4-ին, նման կոչով հանդե էր եկել նաև ՎիվաՍել ՄՏՍ ընկերությունը, իր բաժանորդներին զգուշացնելով SMS-հաղորդագրությունների միջոցով: Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասված էր. «զգուշացեք անհայտ համարներին «Փոխանցում» ծառայության միջոցով գումար փոխանցելուց կամ համալրելուց: Հնարավոր է, որ դա կեղծարարություն է»:
Նշենք, որ ապիլի 1-2-ը ադրբեջանական բանակը հարձակվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի վրա, կիրառելով հրետանի, զրահամեքենաներ և ավիացիա: Ռազմական գործողություններն ընթացան մինչև ապրիլի 5-ի ժամը 12:00-ն, որից հետո ձեռք բերվեց հրադադարի մասին պայմանավորվածություն, որը հետագայում Ադրբեջանը շարունակում է կրկին խախտել:
Նշենք, որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ 14 երկրներում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: