


ՙԻնձ համար միևնույն է, թե ինչ է մտածում կամ անում Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղ իմ այցելության հետ կապված՚,- «Եռաբլուր՚ պանթեոն այցելության ժամանալ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին՝ անդրադառնալով եվրոպացի խորհրդարանականների ԼՂՀ այցի առնչությամբ Բաքվի դժգոհությանը:
Նա անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:
Գարիֆալիա Կանելլին իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել արբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է: Կանելլիին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն ու «Եաբլուր՚ պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:



