


Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԶԼՄ-ներին կոչ է արել անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածել: «Հարգելի լրագրողներ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին: Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով: Նման լուրեր մի տարածեք և կանխեք դրանց տարածումը», - գրել էԱրծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Հավելենք, որ արդեն մի քանի օր սոցցանցներում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ մոտ 10 զինծառայողներ արդեն 10 օր կապ չեն հաստատում, ծնողների հետ, և նրացնից ոչ մի լուր չկա: Սակայն, Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, տվյալ պահին կա անհետ կորած ընդամենը մեկ զինծառայող: Մյուսների մասին պաշտպանական գերատեսչությունը տեղեկություններ ունի:



