


Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել լուծել ղարաբաղյան հակամարտությունը ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա և Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ ստեղծել Իսլամական համագործակցության կազմակերպության /ԻՀԿ/ շրջանակներում: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
ՙԱնհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ կարգավորել ղարաբաղյան խնդիրը՝ ՄԱԿ ԱԽ բանաձևերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի, վերջինիս ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Անհրաժեշտ է նաև ԻՀԿ-ի կողմից նախաձեռնության ցուցաբերում: Այդ առումով շատ կարևոր քայլ կլինի կազմակերպության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ստեղծումը՚,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:



