


Ադրբեջանը բողոքում է ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի դեմ:
«Հայկական կողմը սադրանք է իրականացնում` օտարերկրյա լրագրողներին ապօրինի ճանապարհով հրավիրելով այցելել օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - «ՌԻԱ Նովոստինն» հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը: Նրա կարծիքով, այն լրագրողները, ովքեր ցանկանում են հաղորդում պատրաստել շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ, պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ:
Հավելենք, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում են օտարերկրյա առաջատար ԶԼՄ-ների լրագրողներ, որոնք, գործնականում, առցանց ռեժիմով լուսաբանում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները:


