

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` առանց բռնության: Այդ մասին հայտարարել է Կանադայի կառավարող կուսակցությունից պատգամավոր, արդարադատությնա և մարդու իրավունքների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Հաուսֆաթերը:
«Ուրախ եմ, որ հրադադարը պահպանվում է: Միևնույն ժամանակ, գործնականում, բոլոր զեկույցներից պարզ դարձավ, որ ագրեսիան նախաձեռնել էր ադրբեջանական կողմը: Խստորեն դատապարտում եմ այդ հարձակումը և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ եմ անում պարբերական ստուգումներով բավարարվելու փոխարեն անցկացնել մշտական դիտարկում», - հայտարարել է Հաուսֆաթերը:



