
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ կամ ANCA ) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում հետաքննել «Լիհի օրենքի» խախտումները, որը ԱՄՆ կառավարությանն արգելում է օգնություն ցուցաբերել այն անձանց և խմբերին, որոնք մեղավոր են մարդու իրավունքների կոպիտ և պարբերաբար խախտումնրի համար, ինչպես նաև ռազմական օգնությունն Ադրբեջանին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ANCA մամուլի ծառայությունից, նամակ-դիմումն արդեն ուղարկվել է Օբամային: Կազմակերպությունը նաև դիմել է Կոնգրեսին և մտահոգություն հայտնել Ադրբեջանի նախագահի նախաձեռնած ագրեսիայի առնչությամբ, որի ընթացքում կիրառվել է ժամանակակից սպառազինություն, ինչպես նաև քաղաքացիական անձանց և զինվորականների նկատմամբ մարդու իրավունքների և միջազգային նորմերի կոպիտ ոտնահարման առնչությամբ։
«ANCA-ն նախագահին և Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ կողմից ռազմական օգնությունն Ադրբեջանին և սպասել «Լիհի օրենքի» խախտումների հարցով հետաքննության արյունքին: Իսկ այն բանից հետո, երբ ապացուցվեն Ադրբեջանի կողմից «Լիհի օրենքի» խախտման փաստերը, օրենսդրական մակարդակով արգելել Բաքվին ամեն տեսակի ռազմական օգնություն և արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ խախտման համար մեղավորներին պատասխնատվության ենթարկելու համար», - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
«Հավաստի ապացույցներ կան ղարաբաղյան հակամարտության գոտում «քառօրյա պատերազմի» ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունների մասին` ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինծառայողների նկատմամբ, որոնց գլխատել են:
Իլհամ Ալիևն ամեն տարի միլիոնավոր դոլարների օտարերկրյա ռազմական օգնություն է ստանում, ինչպես նաև` օգնություն միջազգային ռազմական կրթության և պատրաստության ոլորտում, և ԱՄՆ Կոնգրեսը պետք է հսկողություն իրականացնի ԱՄՆ օրենքների պահպանման նկատմամբ», - ասվում է կոմիտեի հայտարարությունում:
ANCA-ն նաև Օբամային և կոնգրեսականներին հիշեցնում է, որ Ադրբեջանի կառավարությունը մինչ օրս դատի չի տվել Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուտապեշտում կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Կոմիտեն հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահն ամեն ջանք գորիծադրեց Սաֆարովի արտահանձնման համար, որը դատապարտվել էր ցմահ բանտարկության Հունգարիայում, իսկ երբ մարդասպանը վերադարձավ Բաքու, Ալիևը նրան ազատ արձակեց, բարձրացրեց կոչումը և վճարեց բանտում անցկացրած տարիների աշխատավարձը:
«Լիհի օրենքն» ընդունվել է 1997 թվականին և նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից այն երկրների սպառազինության գնումների կամ զինված ուժերի պատրաստման ֆինանսավորման արգելք, որոնք կասկածվում են մարդու իրավունքները խախտելու կամ պատերազմական հանցագործությունների համար: