

Լեզգիններին, թալիշներին, ավարներին ցինիկաբար նետելով ղարաբաղյան պատերազմի հորձանուտը, Բաքուն ուզում է «սպանել միանգամից երկու նապաստակ», նվազեցնելով նրանց թվաքանակը: Այս մասին Թվիթթերյան իր էջում գրել է ԼՂՀ նախագահի ամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանը ղարաբաղյան ռազմաճակատի առաջին գիծ էր ուղարկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին` թալիշներին, լեզգիններին, ավարներին: Դրանով Բաքուն ուզում է նրանց գրգռել հայերի դեմ, միաժամանակ նվազեցնելով նրանց թվաքանակը»,-գրել է Բաբայանը:



