

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության սրման հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ օրակարգում: Այս մասին հաղորդագրությունը տեղակայված է կազմակերպության պաշտոնական կայքում: Աղբյուրի համարաձայն, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը, ապրիլի 18-ին, նախատեսվում են`«Լեռնային-ղարաբաղյան հակամարտության հետևանքները և ողբերգական սրումը» թեմայով քննարկումներ:



