

: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհված զինծառայողների մարմինների որոնման գործողության ընթացքում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհված ադրբեջանցի զինվորների 7 դիակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:



