
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել արտաքին ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա եւ թույլ է տվել «թուրքական գործոնի» առկայությունը:
«Ուստի ես չեմ բացառւոմ, որ այս դեպքում էլ գոյություն ունեն գործոններ, որոնք դրիսց ազդում են այս հակամարտության վրա: Ահա դուք նշեցիք թուրքական գործոնը: Հնարավոր է՝ այդ թուրքական գործոնը կա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը», - ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ հայտարարել է Մեդվեդեւը «Վեստի վ սուբոտու» ծրարգով հեռարձակված հարցազրույցում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «ղարաբաղյան ճգնաժամի սկզբից ի վեր Ադրբեջանի կողքին է եղել եւ կշարունակի դա»: Ավելի ուշ Թուրքիայի արտգրոծնախարար Մեւլութ Չավուշօղլուն պարզաբանել էր, թե Ադրբեջանին աջակցելու իր երկրի պատրաստակամությունը չի նշանակում, թե Անկարան Բաքվին դրդում է պատերազմի, ինչես նաեւ «սեւ քարոզչություն» էր որակել ԶԼՄ-ների այն հաղորդուները, թե Թուրքիայի նախագահը պատերազմ է հրահրում Լեռնաին Ղարաբաղում:
Ռուսաստանի վարչապետի ասելով, Անկարայից հնչող հայտարարությունները չեն կարող չզգաստացնել:
«Հանգստության կոչ անելու, «եկեք կրկին վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ, եկեք սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք հրաձգությունը» ասելու փոխարեն տրվեցին որոշակի գնահատականներ: Ինչի՞ համար: Կրակին յուղ լցնելու համար», - նշել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդեւը հավելել է, որ Լեռնաին Ղարաբաղի հակամարտության բնույթն ուսումնասիրված է, սակայն չի կարելի ասել, թե իրավիճակը զարգանում է ստերիլ դաշտում՝ «երբ դիմակայում են միայն կողմերը»:
Նրա ասելով, դրսի տրամադրությունները նույնպես ազդում են հակամարտության գոտում որոշումների կայացման վրա: «Յուրաքանչյուր երկրում կան մարդիկ, ովքեր տարբեր ձեւով են նայում այդ հակամարտության կարգավորման հնարավորություններին, եւ նրանց թվում, ովքեր որոշումներ են կայացնում, եւ նրանց շրջանում, ովքեր, պարզապես, հետեւում են, թե ինչ է տեղի ունենում», - նշել է վարչապետը:
Նա ընդսմին կարծում է, որ ավելի լավ է հակամարտությունը պահպանել սառեցված տեսքով, քան փորձել այն արագ լուծել՝ մարդկային կյանքերի գնով: «Եթե դուք ինձ եք հարցնում, ապա ընտրություն կատարելով սառեցված վիճակում հակամարտության պահպանման, այսինքն, դրա արագ լուծումից հրաժարվելու եւ մարդկային կյանքի արժեքի միջեւ, որը դրվում է հակամարտության կարգավորման զոհասեղանին, ես, անյուամենայնիվ, ընտրում եմ երկրրոդը: Այսինքն, ավելի լավ է թող պահպանվի առկա իրավիճակը, սակայն արյուն չհեղվի», - ասել է Մեդվեդեւը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, վարչապետի ասելով, այն հետեւյալն է. ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ էսկալացիա, ինչ էլ որ պատահի, ով էլ որ սկսի, ինչպիսի դատողություններ էլ լինեն, այժմ գլխավորը հանդարտվելն է, կրակը դադարեցնելը, հրադադար հայտարարելը եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելը:
Հշեցնենք, որ ապրիլի 7-ին Մեդվեդեւը Հայաստան պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Ապրիլի 8-ին ՌԴ կառավարության ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում: